Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հիշարժան տարեթվեր

Մայիսի 11-ը Մայրերի օրն է

Մայիսի 11-ը Մայրերի օրն է

Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը  (Mother's Day): 

 

Այս տոնն ավելի քան հարյուր տարեկան է, չնայած Մայրերի օրը տոնելու արմատները, հնարավոր է, գարնանային տոներում է անհրաժեշտ փնտրել, որը հին Հունաստանի բնակիչները նվիրում էին Ռեային՝ մեծագույն աստված Զևսի մորը: 1600 թվականից սկսած Անգլիայում հայտնվեց Մայրության կիրակին տոնելու ավանդույթը: Այս օրը, որը համընկնում էր պահքի չորրորդ կիրակի օրվան, մեծարում էին մայրերին: Այդ օրն աշխատել չէր կարելի և պետք էր պարտադիր այցելել ծնողներին:  

 

Ահա Մայրերի օրվա պատմությունը. 1907թ. Արևմտյան Վիրջինիայից երիտասարդ ամերիկուհի Աննա Ջերվիսը  (Anna Jarvis)  ելույթ ունեցավ մայրերի մեծարման նախաձեռնությամբ՝ ի հիշատակ իր մոր, ով վաղաժամ հեռացել էր կյանքից: Աննան նամակներ էր գրում պետական հաստատություններին, օրենսդիր մարմիններին, նշանավոր մարդկանց՝ առաջարկելով տարվա մեկ օրը նվիրել մայրերի մեծարմանը: 

 

Նրա ջանքերը հաջողությամբ պսակվեցին. 1910թ. Վիրջինիա նահանգն առաջինը ճանաչեց Մայրերի օրը՝ որպես պետական տոն: Իսկ 1912թ. Մայրերի օրվա միջազգային միություն ստեղծվեց: Չնայած, ըստ էության, սա հավերժության տոն է. սերնդեսերունդ մեզանից յուրաքանչյուրի համար մայրը ամենակարևոր անձն է:

 

Անշուշտ, Մայրերի օրը ամենահուզիչ տոներից է, քանի որ մանկուց մինչև մեր կյանքի վերջին օրերը մենք բոլորս մեր հոգում կրում ենք միակ և անկրկնելի պատկերը՝ մեր մոր պատկերը, ով ամեն ինչ հասկանում, ներում, միշտ խղճում և, անկախ ամեն ինչից, անմնացորդ սիրում է:  

Մայրության երջանկությունը և գեղեցկությունը երգվել են բոլոր դարերի լավագույն երաժիշտների և բանաստեղծների կողմից: Եվ պատահական չէ, որ հասարակության մշակույթի ու բարեկեցության աստիճանը կարելի է սահմանել այն բանից ելնելով, թե երկրում որքանով է հարգված երեխա դաստիարակող մայրը: Երջանիկ երեխաներ մեծանում են համերաշխ ընտանիքում և երջանիկ մոր խնամքի ներքո: 

 

Այս օրը երեխաները երախտագիտությամբ շնորհավորում են իրենց սիրելի մայրերին նրանց տոնի առթիվ՝ անխոնջ խնամքի, համբերության, սիրո և նվիրվածության համար: Իսկ տղամարդիկ շնորհակալություն են հայտնում ո՛չ միայն իրենց մայրերին, այլ նաև իրենց հայրության երջանկություն պարգևած կանանց: Այս տոնի առթիվ շատ երկրներում ընդունված է տոնական երեկույթներ, ցուցահանդեսներ, համերգներ կազմակերպել… Այս օրը մայրերին ծաղիկներ, փոքրիկ հուշանվերներ, հաճելի մանրուքներ, անսպասելի անակնկալներ և ջերմ համբույրներ են նվիրում: Չնայած՝ կարևոր նվերը ուշադրությունն է: Եվ, իհարկե, այսօրվա տոնը ընտանեկան շրջապատում առանց ընթրիքի չի անցնի: 

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. roditeli.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ